Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2012 15:49

Երևանի ավագանին մայիսի 3–ին գումարված արտահերթ նիստում, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե նիկոյանը նշել է, որ ՀՀ կառավարության  որոշմամբ   համաձայնություն  է տրվել

«Երևան  քաղաքում   գտնվող   պետական   սեփականություն   համարվող  անշարժ գույքի  (բացառությամբ   հողերի),  իրավաբանական   անձանց  կանոնադրական  կապիտալում  պետական   մասնակցության ,  այդ  թվում՝   անավարտ   շինարարության  օբյեկտների  մասնավորեցումից   ստացված   միջոցների   հաշվին  Երևան  քաղաքի  Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման»  ծրագրին։ Հաշվի   առնելով   նշվածը  և   այն,  որ  հատկացված   միջոցները   հանդիսանում  են  Երևան քաղաքի   բյուջեի  համար  դեֆիցիտի  (պակասուրդի)  ֆինանսավորման  աղբյուր՝  Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված ներկայացված  նախագիծը, համաձայն որի Երևան քաղաքի բյուջեի   դեֆիցիտի   գումարը   ավելացվել  է 219,000.0 հազար  դրամով ,  իսկ   ծախսային   մասում  այն  ավելացվել է «Մայրուղիների  և   փողոցների վերակառուցում և  հիմնանորոգում»  ծրագրին։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի   սեփականություն հանդիսացող 2012թ .  օտարման  առաջարկվող հողամասերի ցանկը ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply