Արթուր Գաբրիելյանը 7-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 3, 2012 15:21
Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ավարտված արագ շախմատի «Գրան պրի» մրցաշարում Արթուր Գաբրիելյանը, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, զբաղեցրել Է 7-րդ տեղը: Այն միաժամանակ Ռուսաստանի շախմատի գավաթի փուլային մրցաշար Էր:
Հաղթող Է դարձել Բորիս Սավչենկոն, ով վաստակել Է 9 միավոր: Իսկ Գաբրիելյանը ներկայացնում Է Ստավրոպոլի մարզը: Նա վերջին տարիներին մի շարք հաջող մրցելույթներ Է ունեցել և համարվում Է Ռուսաստանի հայ ամենահեռանկարային շախմատիստներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
