Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄԷ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | մայիսի 3, 2012 15:10
            Ապրիլի 24-ին ԱՄԷ Շարժայի Հայաստանյաց Առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգենահանգստյան պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, որին ներկա էր ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Ապրիլի 28-ին Աբու Դաբիի Հայ Ազգային վարչության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի առթիվ կազմակերպվեց Հայ դատի գործունեությանը վերաբերող կլոս սեղան: Երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի գործադիր տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, Հայ դատի ԱՄՆ Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄԷ ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Քուվեյթի և Ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ Գերշ.Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը, համայնքի ներկայացուցիչներ և այլոք:

 

Դիտվել է 893 անգամ:

Leave a Reply