Ուսումնամարզական հավաք` Անթալիայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 3, 2012 15:08
Հայաստանի երկու լավագույն ձյուդոյիստները՝ 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Դավթյանը և 66 կգ քաշային հրազդանցի Արմեն Նազարյանը, մայիսի 14-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն ձյուդոյիստների միջազգային նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքի:
Դավթյանը և Նազարյանը ներկայումս Ջերմուկում մասնակցում են վերականգնողական ուսումնամարզական հավաքի, որը կավարտվի մայիսի 8-ին:
Հայաստանի այս երկու ձյուդոյիստները շատ մոտ են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրերի տիրանալուն:
Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի մասնակիցների պաշտոնական ցուցակը հրապարակվելու Է մայիսին: Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ըստ քաշային կարգերի, անհրաժեշտ Է վարկանիով զբաղեցնել 1-22-րդ տեղերը:






Facebook
Tweet This
Email This Post
