Հարուստ ավարով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2012 14:55

Վրաստանի Լագոդեխի քաղաքում մայիսի 1-3-ը կայացած 1997-99 թվականներին ծնված մարզիկների ձյուդոյի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանի ձյուդոյիստները նվաճել են 7` 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցել են  Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատանի ձյուդոյիստները:

66 կգ-ից ավելի քաշային մարզիկների պայքարում հաղթել է չարենցավանցի Շավարշ Սահակյանը, արծաթե մեդալներ են նվաճել 66 կգ քաշային աբովյանցի Նարեկ Շաթվերյանը և 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Պողոսյանը:

30 կգ քաշային գյումրեցի Տիգրան Մկոյանը և երևանցիներ՝  42 կգ  քաշային Արման Արամայիսյանը, 46 կգ քաշային Ֆելիքս Բարսեղյանը, 55 կգ քաշային Գևորգ Խիթարյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply