Բարենորոգ պայմաններ Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2012 14:43


Երեւան, 03 մայիսի, 2012թ.: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Բարերար անդամ, ՙԼուդինգ՚ ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ 2011թ. հուլիսից հիմնանորոգվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը:

Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 ծեր ու հաշմանդամ: Նույն կարգավիճակ ունեցող շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում:

Վերանորոգված երկհարկանի մասնաշենքի 26 սենյակներն օրերս կկահավորվեն, եւ ծերերն ու հաշմանդամները , ովքեր ներկայումս ժամանակավորապես բնակվում են ինտերնատի առաջին մասնաշենքում, կտեղափոխվեն բարենորոգհարմարավետ կացարաններ: Շարժունակ ծերերի համար նախատեսված սենյակներն ապահովվել են անհատական սանհանգույցներով: Շենքին կից նախկին դահլիճի ընդարձակ սրահը վերակառուցվել է ճաշարանի: Այս ձեւափոխությունը թույլ կտա տարեցներին ննջարանային մասնաշենքից անմիջապես մտնել ճաշարան` շրջանցելով բակը: Իսկ բացօթյա հանգիստը նրանք կանցկացնեն կանաչապատ բակում, որտեղ լայնացվել են ճեմուղիները, տեղադրվել է զրուցարան:

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ տանել նաեւ հաստատության առաջին մասնաշենքում: Հիմնանորոգումն այստեղ կներառի նաեւ նախամուտքի ու դահլիճի վերահատակագծում եւ համապատասխանեցում հաստատության պահանջներին: ՙՇենքի վերահատակագծումը նպատակ ունի պայմաններ ստեղծելու հաշմանդամների ազատ տեղաշարժման համար՚,- ներկայացնում է շինարարության պատասխանատու Հակոբ Գյուլգյուլյանը: ՙՄեր խնամքի տակ գտնվող տարեցների 40 տոկոսը հաշմանդամ է եւ այս հանգամանքը շատ կարեւոր նրանց համար՚, – ասում է տուն-ինտերնատի տնօրեն Իրինա Սարգսյանը:

Բարերար Արմեն Շախազիզյանը գտնում է, որ կենցաղային բարեկեցիկ պայմանների ստեղծումն այն նվազագույնն է, որ կարող ենք անել մեր ավագսերնդի համար:

ՙԵթեր՚ եւ ՙЭфир՚ շաբաթաթերթերն արդեն մեկ տարուց ավել հանդես են գալիս, որպես Հիմնադրամի ինֆորմացիոն հովանավորներ:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply