Վերջին հնարավորությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2012 14:16

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մայիսի 4-6-ը  կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցումներում լոնդոնյան օլիմպիական ուղեգրերի համար կպայաքարեն Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի չորս մարզիկներ:

55 կգ քաշային Ռոման Ամոյանի, 60 կգ քաշային Նարեկ Խաչատրյանի, 66 կգ քաշային Հովհաննես Վարդևանյանի և 84կգ քաշային Արթուր Շահինյանի համար այս մրցաշարը վերջին հնարավորությունն Է  օլիմպիական խաղերի մասնակից դառնալու:

Առայժմ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են օլիմպիական խաղերի 3 ուղեգիր: Առաջադրանքը կատարել են` 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 96 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply