Սարկոզին Հոլանդին ստախոս է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 14:15

Ֆրանսիայի նախագահը երկու անգամ չի կարողացել վերահսկել իր զգացմունքներն ու հակառակորդի հասցեին մի քանի խոսք է նետել:

Ընտրություններից 3 օր առաջ, նախագահական բանավեճի ժամանակ Սարկոզին չի կարողացել զսպել իրեն ու ընդդիմախոսի` տնտեսական ճգնաժամի սպառնալիքի պայմաններում ոչինչ չձեռնարկելու   մեղադրանքին, թե`«Դուք ոչնչի չեք հասել: Ձեզ համար միևնույն է , թե ինչ է տեղի ունենում: Դուք միշտ գոհ եք»,  պատասխանել է` դա սուտ է, սուտ,  ու ցնցվել է հուզմունքից:

«Դու կարծում ես, թե այդպես հեշտությամբ ինձ կարող ես զազրախոս անվանել ու  ես դա կուլ կտամ»,- կասեցրել է Հոլանդը:

Երկրորդ անգամ Սարկոզին ափերից դուրս է եկել այն ժամանակ, երբ  Հոլանդը  մեղադրել է նրան իր ծանոթներին բարձր պաշտոնների նշանակելու մեջ:

Նման հայտարարությամբ նա հանդես եկավ այն բանից հետո, երբ Սարկոզին ասաց, թե չի իմացել Սթրոս Կանի անձնական որակների մասին, երբ նրան նշանակում էր ԱՄՀ-ի ղեկավար:  Սարկոզին հայտարարել է, թե Հոլանդը «բոլորից լավ գիտեր ֆինանսիստի բնույթի մասին» ու համեմատել է նրան ձեռքերը  լվացողՊյուղատոս Պոնտացու հետ:

Հաղորդավարը ստիպված է եղել ընդհատել նրանց:

3 ժամ տևած բանավեճի ժամանակ նախագահական մրցավազքի մասնակիցները հասցրել են քննարկել գործազրկության,  Եվրախորհրդի հետ հարաբերություններն ու ներգաղթի հարցերը:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply