Թեև քաղաքապետարանն արգելեց, այդուհանդերձ ՀՅԴ հանրահավաքը կկայանա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 16:54

Երևանի քաղաքապետարանն արգելել է հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ) ՀՅԴ հանրահավաքի անցկացումը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն «Անկախ»-ին ասաց, որ քաղաքապետարանը մերժումը պատճառաբանել է՝ ասելով, որ այդ ժամին նույն վայրում ուրիշ միջոցառում կա: «Մենք ոչ քաղաքապետարանի կայքում, ոչ էլ որևէ այլ տեղում չկարողացանք գտնել որևէ միջոցառման մասին տեղեկություն, ուստի մեր հանրահավաքը կայանալու է»,-ասաց նա:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում՝  հոկտեմբերի 16-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին: Իրազեկումը քննարկվել է երեկ Երևանի քաղաքապետարանում` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանի մասնակցությամբ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply