Ի՞նչն է փոփոխության պատճառը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 8, 2012 7:37

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան վերջին շրջանում հայտնվել է ուշադրության կենտրոնում: Փոխվել է կազմակերպության ղեկավարը: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

Հայաստանի ջրագնդակի ֆեդրացիայի այժմ արդեն նախկին նախագահ Գագիկ Հովհաննիսյանը կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է մարզաձևի պատմությանը, նաև սուր քննադատություն ուղղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասցեին: Հետևեց մեծ աղմուկ, թե Հովհաննիսյանը խեղաթյուրել է հայկական ջրագնդակի պատմությունը: Վերջինս էլ ՀԱՕԿ-ում հանդիպել է  պատասխանատու պաշտոնյաների, վետերան ջրագնդորդների, նոր հարցազրույց տվել, խոստովանել, որ որոշ բաներ այնպես չի ներկայացրել, ամեն բան հարթվել է և այլն: Բայց դա չփրկեց:

Մի քանի օր անց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի արտահերթ համաժողով է հրավիրվել, որին  Հովահաննիսյանը ներկա չէր, և ընտրվել է կազմակերպության նոր նախագահ` 51-ամյա Կարեն Գյունաշյանը: Վերջինս խաղացել է Երևանի «Սպարտակ» թիմի կազմում, սովորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, զբաղվել մարզչական աշխատանքով, 2000-ին էլ Հայաստանի վետարան ջրագնդորդների ընկերակցության հիմնադիրներից է եղել, րնտրվել է այդ կազմակերպության փոխանախագահ: Թեև նա հետագայում տարբեր ոլորտներում է աշխատել, նաև` ոստիկանական համակարգում, սակայն  ջրագնդակում հարազատ մարդ է մնացել, և ընտությունը զարմանալի չէ:

Բայց եթե Հովհաննիսյանն այնպիսի բաներ է ասել, որոնք իրականությունից հեռու են, ապա կարելի է դրանք բաձրաձայնել, սխալներն ուղղել: Ոչ ոք անսխալական չէ: Մինչդեռ այդ մասին քիչ է խոսվում: Կարելի է ենթադրել, որ շատ է վրդովեցրել ՀԱՕԿ-ի և Հայաստանի պետական մարզական կառույցի ղեկավարության հասցեին հնչեցրած կշտամբանքը: Իսկ Հովհաննիսյանն ասել է, որ  թեև կազմակերպությունը ՀԱՕԿ-ի անդամ է, դիմել է աջակցության ակնկալիքով, ոչ մի ուշադարության չի արժանացել, երեք տարի հակամարտության մեջ են, խաբել են, հույսեր են տվել, որ կֆինանսավորեն, բայց ոչինչ չի արվել: Օգնություն չկա անգամ Հայաստանի առաջնության անցկացման համար, և նշվում էր, որ գոհ կլինեին, եթե թեկուզ լողավազան տրամադրվեր: Վեջում էլ տարակուսանք էր հայտնվել, որ անհասկանալի է, թե ինչու ոչ օլիմպիական մարզաձևերը մեծ փողեր են ստանում, իսկ օլիմպիական մարզաձև ջրագնդակը ոչ մի ուշադրության չի արաժանանամ: Նույն դժգոհությունն է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարյան հասցեին:

Եվ ահա, Հովհաննիսյանն այլևս ֆեդերացիայի նախագահ չէ: Ի դեպ, նախկին նախագահը  մի շարք ծրագրեր էր կազմել, կապեր ստեղծել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից ջրագնդորդների հետ, նախատեված էր հունիսին անցկացնել Հայաստանի առաջնություն` նաև ԱՄՆ-ից ժամանած երկու հայկական թիմերի մասնակցությամբ:

Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Գյունաշյանը հայտնեց, որ իր համար անակնկալ է այդ պաշտոնում հայտնվելը և  փորձելու է համատեղ ուժերով, բոլոր ցանկացողների հետ համագործակցելով, հնարավորն անել ստեղծված իրավիճակից դուրս գալու, ջրագնդակը զարգացնելու համար: Նա չթաքցրեց, որ բիզնես և պետական աշխատանք ներկայումս չունի, առայժմ հստակ ծրագրեր չկան, սակայն քննարկումներն ընթացքում են: Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախկին  նախագահին, նախագահության անդամներին, ապա  Գյունաշյանը նշեց, որ առնչություններ չեն եղել և ոչ մի խնդիր էլ չկա: «Հրապարակավ հայտնել եմ, որ ֆեդերացիայի նախկին նախագահին, նախագահության անդամներին  ցանկալի կլիներ ներգրավել այն աշխատանքներում, որոնք առաջիկայում նախաձեռվելու են»,- ասաց նա:

Հետաքրքիր էր` ֆեդերացիայի նախկին նախագահության անդամների հետ Գյունաշյանը ծանոթ եղե՞լ է: «Կազմի մասին տեղեկացել եմ համացանցի միջոցով: Մի քանի անդամներ բնակվում են ԱՄՆ-ում, ոմանք էլ ջրագնդակի հետ ոչ մի կապ չեն ունեցել: Իսկ ֆեդերցիայի նոր նախագահության կազմում միայն նախկին ջրագնդորդներ են, մասնագետներ: Պատահական ոչ մի անձ չկա»,- պարզաբանեց Գյունաշյանը:

Ֆեդերացիայի նախկին նախագահը կապեր էր հաստել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ: Մասնավորապես, մարզիչ Վահագն Առաքելյանը Լոս Անջելեսում հիմնել է ջրագնդակի հայկական կենտրոն, որում ուժեղ խաղացողներ կան: Եվ խնդիր էր դրվել համատեղ ուժերով Հայաստանի հավաքական ստեղծել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ֆեդերացիայի նոր ղեկավարությունը շարունակելո՞ւ է այդ ծրագրի իրականացման ուղղությամբ քայլեր անել, Գյունաշյանը հայտնեց, որ Առաքելյանին ճանաչում է, քանի որ նա ջրագնդորդ է եղել և Հայաստանից է տեղափոխվել: Տարիներ առաջ, երբ երևանում միջազգային մրցաշար է կազմակերպվել,  հրավիրվել են և մասնակցել  են ԱՄՆ-ում բնակվող մեր հայրնակիցները: Առաքելյանը նույնպես եկել էր:  ֆեդերացիայի նախահագը նշեց, որ առայժմ չեն պայամավորվել, սակայն պատրաստ են ցանկացած հանագործակցության և ուրախ են, որ ԱՄՆ-ում ջրագնդակի հայկական թիմեր կան:

Իսկ Հայաստանում այժմ խումբ կա Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում: Խումբ է գործում նաև  Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում:

Ուշագրավն այն է, որ Էդվարդ Մանթաշյանը Հայատանի ջրագնդակի ֆեդերացիայում այդ կազմակերպության երկարամյա գլխավոր քարտուղարն է: Թերևս պատճառն այն է, որ նա ջրագնդորդ է եղել, պատասխանու պաշտոններ զբաղեցրել և զբաղեցնում է Հայաստանի մարզական պետական կառույցում: Նրան էլ խնդրեցինք վերհիշել, թե նախկինում ովքեր են եղել Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահները: Թվարկվեցին Ռուբեն Ղազարյանի, Վաղինակ Սարգսյանի, Հարություն Յավրյանի, Էմիլ Դուրգարյանի, Արայիկ Քեսոյանի, Գագիկ Հովաննիսյանի անունները: Այնպես որ Գյունաշյանը յոթերորդն է:

 

 

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply