Մոնիկա Վասիլյանը` եռակի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2012 14:00

Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան  մարզադպրոցի լողավազանում ավարտվեց Հայաստանի լողի առաջնությունը, որում բարձր արդյունքներ են արձանագրվել:

Մոնիկա Վասիլյանը եռակի հաղթանակ տարավ`  50,  100 և 200 մ մրցատարածություններում`ցույց տալով համապատասխանաբար  27, 25,  59,50  վայրկյան և 2 րոպե  12,25 վայրկյան:

Անահիտ Բարսեղյանը 30, 43 վայրկյան,  1. 05 վայրկյան  և 2. 25,25 վայրկյան արդյունքներով  հաղթեց թիկնալողում`   համապատասխանաբար 50, 100 և 200 մ մրցատարածություններում: Նա առաջինն էր նաև բատերֆլյայ ոճով

50 մ լողում` 30,47 վայրկյան:

50 և 200 մ թիկնալողում հաղթեց Արամ Կոստանյանը` ցույց տալով համապատասխանաբար 27,25 վայրկյան և 2 .07,75 վայրկյան: Վահան Մխիթարյանը 23,16 վայրկյան արդյունքով  հաղթող դարձավ 50 մ ազատ ոճով լողում, Դավիթ Հունանյանը` 1 .01,90 վայրկյան արդյունքով հաղթեց 100 մ համալիր ոճով լողում, իսկ Վահե Ղարախանյանը` 2.44,84 վայրկյան արդյունքով`  200 մ բրաս ոճով լողում:

Մրցաշարին մասնակցեցին 104 լողորդներ:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply