Օբամայի սիրուհին` Օբամայի հետ սեքսի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 13:20

Ժենեվև Կուկը, որը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ, խոստովանել է, որ  Օբաման «սառն ու դաժան» է կյանքում, սակայն  «քնքուշ ու համբերատար»` անկողնում:

1983-ի  ծննդյան տոներին Նյու Յորքում երեկույթի ժամանակ  Բարաք Օբամայի հետ ծանոթացած ավստրալուհի Կուկի օրագրային գրառումները  հայտնվել են  ամերիկյան Vanity Fair  ամսագրում, որպես Դևիդ Մարանիսի հրատարակման պատրաստվող «Բարաք Օբամա.պատմություն» գրքից հատվածներ:

Աղջկա գրառումներն ընդգծում են 20-ամյա Օբամայի հակասական վարքը. քնքշությունը Ժենևվի հանդեպ ու դրան հակաող սառնությունը կյանքում:

Ավստրալացի դիվանագետի դուստրը հիշում է,  թե ինչպես «կիրակի օրերին Օբաման անգործության էր մատնվում, միայն ինդոնեզական սարոնգ կիսաշրջազգեստ հագած դես ու դեն անում և սուրճ խմում, խաչբառ լուծում: Թե ինչպես էին երկուսով  քննարկում գրքեր,  Օբամայի սիրած սենդվիչները պատրաստում` ճիշտ Բարաքի տատի պես»:

Այն ժամանակ Բարաքը քիչ գումար էր վաստակում, ապրում էր  Մանհեթնի համեստ բնակարանում: Սկզբում զույգը հանդիպում էր միայն երեքշաբթի օրերը, իսկ հետո սիրահարները սկսեցին միասին ապրել:

25-ամյա Կուկն օրագրում գրել է.«Նրա քնքշությունը խաբուսիկ է. նա բարի խոսքեր է ասում, կարող է պարզ լինել ու անկեղծ, սակայն, նույն ժամանակ, կարող է ակնթարթորեն անտարբեր դառնալ»:

«Բարաքի նկատմամբ  զգացմունք ունեմ, սակայն մեր հարաբերություններն ասես ձգձգված լինեն ու թվում է, ուր որ  է կկտրվեն»,- գրել է Կուկը 1984-ին:

Կուկը չի թաքցնում նաև, որ սարսափելի խանդել է Բարաքին, հատկապես սևամորթ կանանց նկատմամբ: Սակայն խոստովանել է, որ Օբաման ահավոր ամաչում էր իր ռասայական պատկանելությունից:

Սիրահարների բաժանությունից մեկ տարի անց  Կուկը գրելէ, որ Բարաքը չի կարողացել իրեն տալ այն զգացմունքները, որոնք  ինքը կուզենար:

Օբաման ինքը այդ սիրավեպը չի հերքել, սակայն պատմելով  իր հիշողությունները  «սպիտակամորթ կնոջ հետ հրաշալի սիրավեպի մասին», նշել է, որ Կուկին նկատի չունի:

Օբաման չի հերքում նաև, որ շատ սիրառատ է եղել: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1989-ին հանդիպեց իր ապագա կնոջը` Միշելին, ու զույգն ամուսնացավ 1991-ին:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply