Կաղամբով ու սունկով ռուլետ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 3, 2012 7:13

Բաղադրությունը

1 կգ կաղամբ, 2 ճաշի գդալ պաքսիմատ, 1 ճաշի գդալ ձեթ, 50 գ չորացրած կամ թարմ սունկ, 150 գ հնդկաձավար, 1 գլուխ սոխ, 1 խաշած  և 1 հում ձու,2 ճաշի գդալ կարագ, աղ ու պղպեղ:

Միջուկի համար հարկավոր է  չոր սունկը 3 ժամով թրջել, ապա նույն  ջրի մեջ եփել: Սառչելուց հետո մանրացնել ու տապակել (նույն կերպ կարելի է նաև թարմ շամպինյոն օգտագործել): Խաշած ձուն մանրացնել: Սոխը մանրացնել ու տապակել կարագով  5 րոպե, ապա վրան  ավելացնել տապակած սունկը, մանրացրած ձուն, հնդկաձավարն ու պղպեղը և խառնել: Կաղամբը խաշել, ինչպես տոլմայի համար, անջատել թերթերը, հեռացնել կոթունները: Ապա, կրկին տոլմայի նման լցնել  հնդկաձավարասնկային միջուկը և փաթաթել ռուլետի պես: Շարել ձեթապատ տապակի վրա, վրան հարած ձու քսել պաքսիմատ ցանել ու «թխել» 30-35 րոպե` 180 աստիճանում:


Դիտվել է 2590 անգամ:
Print Friendly

Leave a Reply