Լիբիայում Քադաֆիին գովաբանելը օրենքով հետապնդվելու է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 12:05

Լիբիայում օրենք է ընդունվել, որն արգելում է Քադաֆիին ու նրա վարչակարգը գովաբանել: Ազգային անցումային խորհրդի ընդունած նոր օրենքով քրեական կարգով կպատժվի Ջամահիրիայի հանգուցյալ առաջնորդ Քադաֆիին, նրա որդիներին ու նրա կառավարման ժամանակաշրջանը  գովաբանողը: Օրենքի տառին հակառակվողին սպառնում է ցմահ ազատազրկությունը:

«Մուամար Քադաֆիի ու նրա վարչակարգի, գաղափարների կամ որդիների գովաբանությունը պատժվելու է բանտային կալանքով»,- օրենքը մեջբերում է BBC հեռուստառադիոընկերությունը:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply