Գտնվել է Գավառում 21-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած վարորդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 3, 2012 12:03
Մայիսի 2-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:
Տուժողի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 09.30-ի սահմաններում Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` «Անելիք» բանկի մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել որդուն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին, «Մերսեդես Ց-280» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Գարիկ Ս.-ն:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն






Facebook
Tweet This
Email This Post
