Նոր Խարբերդում փրկարարները չեն գտնել բնակիչներին անհանգստացրած օձին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2012 11:21

Մայիսի 2-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 24-րդ փողոցի թիվ 232 տան շրջակայքում բնակիչները նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հատուկ մասնագետի կողմից տարածքը մանրակրկիտ ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply