«Դասական Եվրատեսլի 2012»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնում է Վիեննա / տեսանյութ/

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 3, 2012 10:46

«Դասական Եվրատեսլի 2012» միջազգային հեռուստատեսային մրցույթին Հայաստանը կներկայացնի 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը: Մրցույթի հայաստայնան պատվիրակությունը կմեկնի Վիեննա մայիսի 3-ի գիշերը:

«Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ, կա նման վիճակագրություն, որ այն երկիրը, որն առաջին անգամ է մասնակցում, արդեն իսկ ուշադրության կենտրոնում է, բացի դրանից, մեր մասնակիցը շատ տաղանդավոր է»,- «Արմենպրես»-ին ասաց «Դասական Եվրատեսլի 2012» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով` այլ են մրցույթի մասշտաբներն ու անցկացման ձեւաչափը, հաղթողը որոշվում է ոչ թե ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքերի հիման վրա` հիսուն-հիսուն հարաբերակցությամբ, այլ միայն հինգ հոգուց բաղկացած ժյուրիի կողմից:

«Դասական Եվրատեսիլ»-ը հնարավորություն է փոքր-ինչ հանգստանալ փոփից, գնալ-չգնալ, մասնակցել-չմասնակցել հարցերից»,- շեշտեց Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի համար` առաջին անգամ մրցույթին մասնակցելով, մեծ նվաճում կլինի եզրափակիչ փուլ անցնելը:

«Մրցույթն իսկապես հեռանկարային է եւ եզրափակչի լավագույն յոթնյակի շարքում լինելը մեզ համար մեծ ձեռքբերում կլինի»,- հավելեց պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի «Դասական Եվրատեսլի 2012» մրցույթի մասնակցության նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարությանը: Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանում է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչ` Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ գործընկեր:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 5-ին եւ 6-ին, եզրափակիչը` 11-ին:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply