Դիմահարդարման պարագայից աղջիկը հիվանդացել է քաղցկեղով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 10:39

Անգլիայում աչքի հեղուկ գծաներկ օգտագործելը 19-ամյա աղջկա  հիվանդանալու ու պլաստիկ վիրահատության դիմելու  պատճառ է դարձել:

Լեսթերշիր կոմսության բնակիչ Տաշա Ժիլկան դիմել է բժշկի դիմահարդարման պարագայից սուր ալերգիայով, որը գնել էր 2008-ին, տեղի սուպերմարկետներից մեկում:

Աղջկա խոսքով, գծաներկը դարձել է իր հիվանդության պատճառն ու արմատապես փոխել կյանքը:

Գծաներկն օգտագործելուց անմիջապես հետո աղջիկը ձախ աչքում այրոցքի սուր զգացում է ունեցել, իսկ մի քանի օրից ալերգիան տարածվել է նաև աջ աչքի վրա: Ծնողները տագնապեցին, երբ աղջիկն ասաց, որ տեսողությունը վատացել է ու մեկ մ հեռավորության վրա անգամ իրերը չի տեսնում:

Ժիլկաների ընտանիքն անմիջապես դիմեց ակնաբույժի օգնության, սակայն նրանք չկարողացան դպրոցականի խնդրի իրական պատճառը հայտնաբերել:

«4 ամիս անց ինձ ուղարկեցին Cambridgeshire hospital, որտեղ վիրահատեցին` քիթ-արցունքային խոռոչը մաքրելու համար: Սակայն դրանով խնդիրներս չավարտվեցին»:

2009-ին, հերթական ստուգման ժամանակ, մեկ այլ հիվանդանոցում` Leicester Royal Infirmary , բժիշկները քթի կողքին չարորակ ուռուցք հայտնաբերեցին, որը կազմված էր մանր ու կլոր մուգ բծավոր միջուկներից:  Կենսաքիմիական հետազոտությամբ պարզվեց, որ Տաշայի մոտ նեյրոբլաստոմա է, որը մեծ արագությամբ տարածվել է աղջկա գլխում, ու անհապաղ վիրահատություն է պահանջվում:

2010-ին աղջկան վիրահատեցին, սակայն, բժիշկներն ասում են, որ նրա  կյանքը դեռևս  վտանգի տակ  է: Բացի դրնից, աղջիկը նաև պլաստիկ վիրահատություն է տարել` քթի ձևը վերականգնելու համար:

Ներկայումս  Տաշան Teenage Cancer Trust  բարեգործական ընկերության հետ փորձում է գտնել գծաներկն արտադրող ֆիրմայի ներկայացուցիչներին:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply