Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 10:11

Երգչուհու նախկին վարորդը մեղադրում է աստղին ու նրա մենեջերին` աշխատանքային պայմանագիրը խախտելու ու այն բանի համար, որ իրեն  հանել են բարձրվարձատրվաղ պաշտոնից:Լատինաամերիկյան երգչուհու նախկին աշխատող Հակոբ Մանուկյանը անվանի երգչուհու և նրա մենեջեր Բեննի Մեդինիի  նկատմամբ հայց է ներկայացրել`  նախկին գործատուներին մեղադրելով աշխատանքային պայմանագիրը խախտելու և աշխատանքից հարկադիր ազատման համար:

Մանուկյանի դիմումի համաձայն, նա սկսել է Լոպեսի ու նրա ամուսին Մարկ Էնթնիի մոտ աշխատել դեռևս 2005-ից, իսկ 2011-ին նշանակվել է աստղի անձնական վարորդ ու  պաշտպանության պետ:

Իր աշխատանքի համար տղամարդը պետք է ստանար տարեկան 200 000 դոլար: Ոգևորված Հակոբը նույնիսկ վաճառել է իր տրանսպորտային ընկերությունը:

Մանուկյանը Ջեյ Լոյի Մենեջերին անհաճո անձ դարձավ,երբ  երգչուհու` Ուկրաինա կատարած  ուղևորության համար մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար մեծ ծախսերը մատնանշեց: Վիրավորված վարորդն ասում է, որ Մեդինին մշտապես քննադատել է իրեն ու Ջենիֆեր Լոպեսին իր դեմ լարել: “Նա միշտ ասում էր, որ ես ներկայանալի արտաքին չունեմ, վատ եմ խոսում անգլերեն”:

Ի վերջո, այդ ամենը հանգեցրել է նրան, որ Հակոբի պարտականությունները նվազագույնի են հասցրել, թույլ տալով նրան ընդամենը  Լոպեսին Լոս Անջելես տեղափոխել, ինչը, փաստացի, ստիպել է հայցվորին հեռանալ զբաղեցրած դիրքից:

“Հակոբ Մանուկյանին նպատակային հեռացրել են աշխատանքից, իսկ Ջենիֆեր Լոպեսն իր աշխատողին չի պաշտպանել”,ասվում է հայցում:

Տուժածն այժմ բորոյական ու նյութական, ինչպես նաև արտաժամյա ծառայությունների համար  փոխհատուցում է պահանջում: Պահանջաչափը չի  հրապարակվում:

Ինքը` Լոպեսը դեռևս կատարվածի  առնչությամբ մեկնաբանություններ չի արել:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply