Թուրքիայում 800 դպրոցական թունավորվել է կաթից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 9:32

Թուրքիայում ցածր և միջին դասարանի աշակերտները հայտնվել են հիվանդանոցում  երեխաների առողջությունը բարելավելու համար իշխանությունների տարածած մթերքն օգտագործելուց հետո:

Զանգվածային թունավորում է եղել Թուրքիայի միանգամից մի քանի շրջանում:

Շուրջ 300 երեխա է հոսպիտալացվել Դիարբեքիրում, 500-ն էլ` հիվանդանոցում են հայտնվել Սվասից:

Բոլոր տուժածների մոտ արձանագրվել են նույն ախտանշանները` ուժեղ փորացավ, սրտխառնուք, գլխապտույտ:

Թուրքիայի կրթության նախարարությունը որոշում է կայացրել անմիջապես դադարեցնել կաթնային սննդի տարածումը: Մթերքի նմուշները ուղարկվել են փորձաքննության, ինչը թույլ կտա պարզելու թունավորման ճշգրիտ պատճառը:

«Ամենահավանականը, որ կաթը թարմ չէր, մասամբ դա հոգեբանական ազդեցություն է, քանի որ երեխաները բոլորը միասին են խմել: Թունավորման մասին խոսելը դեռևս շատ վաղ է»,- մեկնաբանել է Սվասի նահանգապետ Ալի Կորատը:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply