Անհնարին հարց. Հայաստանը և Ադրբեջանը կմիավորվե՞ն խողովակաշարով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 16:52

Ալեքսանդր Իսկանդարյան«Նաբուկո» նախագծի վերաբերյալ հունիսի 25-ին Անկարայում միջկառավարական պայմանագիր կնքելուց հետո կպարզվի, թե արդյոք դեպի Եվրոպա գազ արտահանող խողովակաշարը կանցնի Հայաստանի տարածքով: Սակայն քաղաքագետ Ալեքանդր Իսկանդարյանն ասում է` իրատեսական չէ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ մասնակցությունը նման ծրագրի. «Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կհամաձայնի, որ խողովակաշարն իր տարածքից անցնի Հայաստան կամ էլ Վրաստանով անցնի Հայաստան: Գուցե նման բան հնարավոր լինի 20 տարի հետո»:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում էլ, ըստ քաղաքագետի, վաղ է դրական լուծում ակնկալել. Քանի որ հարյուրամյակների պատմություն ունեցող խնդիրը մի քանի ամսում չի լուծվում: «Թուրքիայում բազմաթիվ քաղաքական ուժեր և հասարակության մի ստվար հատվածը դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասում է Իսկանդարյանը։

Նա ասում է, որ թեև Թուրքիան նպատակ ունի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, բայց պատրաստ չէ հանուն Հայաստանի հետ լավ հարաբերությունների սառել Ադրբեջանի հետ:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply