Արաբկիրը վերջապես մաքրվեց Շահինյանի բանդայից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 20:57

րաբկիրը վերջապես կունենա ազատ և քաղաքակիրթ ընտրություններ` զերծ բանդաներից և բռնություններից: Նախորդ 5-6 ընտրությունների գլխավոր պատուհասը այս ընտրություններին մասնակցում է լրիվ այլ կարգավիճակով: Վերջերս անկուսակցական դարձած Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այս անգամ որևէ իշխանություն կամ լծակ չունի, և ընդամենը իր սեփական կնոջ նախընտրական շտաբի ղեկավարն է:

Հիշեցնեմ, որ այս անձը հասցրել է «հերոսանալ» մի քանի ընտրություններում: Նա երկու անգամ թաղապետ է ընտրվել ավանդական վարչա-քրեա-քուչայական ռեսուրսի օգտագործմամբ, ինչպես նաև «աշխատել» 2007-ի խորհրդարանական ու դրան նախորդող նախագահական ընտրություններին: Պուպուշ, բարի դեմքով այս դաժան երիտասարդը այնքան էր դերի մեջ մտել ու ձգտում ինքնահաստատվել, որ հիշյալ ընտրությունների ժամանակ սափրագլուխների հետ միասին տասնյակ ջիփերով տեղամասից տեղամաս էր գնում և անձամբ ահաբեկում ու առանձնակի դաժանությամբ ծեծում էր ընդդիմության վստահված անձանց ու դիտորդներին:

Մեջբերում եմ 2003-ի մամուլից մի հատված. «… մոտ 17.30-ի սահմաններում, որպես «ընտրող» իր հանցախմբով ընտրատարածք ներխուժեց Հովհաննես Շահինյանը: Նա գոռգոռում էր լրագրողների եւ թեկնածուների վստահված անձանց վրա, հայհոյանքներ տալիս եւ սպառնում նրանց հետ կատարվելիք ինչ-որ բաներ: Հովհաննես Շահինյանը հրելով գետնին տապալեց մի ծերունու, որը փորձեց խնդրել նրան, որպեսզի աղջիկներին չվիրավորի: Իսկ տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահը հենց Հովհաննես Շահինյանի քույրն էր, բժշկուհի Կարինե Շահինյանը (նա ի դեպ դեռևս շարունակում է պաշտոնավարել,- հեղինակ), որ ոչ պակաս հանցագործ է տվյալ դեպքում, քան իր եղբայրը»: Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ. http://www.chi.am/index.cfm?objectID=80F51EE0-8DC0-11E0-9A42005056A30FF7&year=2003&month=2&legacyURL=030221/03022107

2008 թ. Շահինյանի ձեռագիրը բացարձակապես չէր փոխվել: Հատված A1plus-ի փետրվարի 19-ի «Բանդան ղեկավարում էր Հովհաննես Շահինյանը» հրապարակումից http://www.a1plus.am/am/politics/2008/02/19/22907. «Մենք դիտորդներին ներկայացնում ենք այն մարդկանց դեմքերը, որոնք ծեծի են ենթարկվել: «Ա1+»-ը նրանց հետ զրուցեց Արաբկիրի Տեր-Պետրոսյանի շտաբում: Նրանք պատմեցին, թե ինչպես են մի քանի ավտոմեքենաներով, մոտ 40 ջիպ ավտոմեքենաներով լցվել տեղամասի բակ եւ ծեծի ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին եւ դիտորդին, ներսում գտնվող դիտորդին էլ դուրս են հրավիրել եւ բառացի ասել՝ «Տեր-Պետրոսյանի մարդիկ ստեղ անելիք չունեն, էլ հետ չգաք»: Տեղամաս ներխուժած եւ վստահված անձանց ծեծի ենթարկած «բանդան», ըստ տուժողների, «ղեկավարել է անձամբ Արաբկիրի թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Շահինյանը»:

Հիշեցնեմ, որ Շահինյանի կողմից կատարված այս անօրինություններն էին պատճառը, որ նույն 2008թ. սեպտեմբերին կայացած Արաբկիր թաղապետի ընտրություններում ՀՀԿ-ն չսատարեց նրա թեկնածությունը:

Չնայած այս ընտրություններում ևս Շահինյանը որոշակի մասնակցություն կունենա` որպես իր կնոջ նախընտրական շտաբի պետ, սակայն պարզից էլ պարզ է, որ հիմա, երբ Հանրապետական կուսակցությունը մաքրվեց իր աղբից, նա ոչինչ այլևս չի կարող անել, քանի որ «գծերից գցած» մարդու հետևից էլ ոչ ոք չի գնա, առավել ևս` ապօրինությունների չի դիմի: Սա շատերին հույս է ներշնչում, որ մեր սիրելի համայնքը վերջնականապես կձերբազատվի Հովիկ Շահինյանի ընտրական տեռորից, ինչպես ձերբազատվեց նրա թաղապետության օրոք ծաղկող աղբից և գարշահոտությունից: Դատելով ամեն ինչից` բոլոր նախադրյալները կան, որ այս անգամ մենք կունենանք հանգիստ և քաղաքակիրթ ընտրություններ:

Հուսով եմ` սա կլինի Շահինյանի կարապի երգը, ու մենք այլևս երբեք չենք տեսնի հովիկշահինյանների ու նրանց խուլիգանությունները: Վստահ եմ, որ այն բանից հետո, երբ պարզվի, թե պատգամավորության որ թեկնածուի ամուսինն է Հովիկ Շահինյանը, այդ թեկնածուի` առանց այն էլ շատ փոքր թվով ընտրողները նրանից երես կթեքեն: Եվ կարծում եմ` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ի դեմս Սաթիկ Սեյրանյանի` մենք գործ ունենք կնոջ կերպարանքով բանդայի վերադարձի փորձի հետ:

Ստորև ներկայացնում եմ մի շարք հղումներ մամուլի արխիվից, որտեղ կարելի է գտնել Հովիկ Շահինյանի տխրահռչակ գործունեությանն առնչվող դրվագներ: Եվ սա դեռ միայն մի փոքր մասն է այն այլանդակությունների, որոնք գործել է ընտրաբարբարոսը տարիներ ի վեր: Որպես վերը հիշատակված իրադարձությունների ականատես և զոհ` ապագայում պատրաստվում եմ հրապարակել է՛լ ավելի ապշեցուցիչ փաստեր, որոնք տեղ չեն գտել մամուլում և հայտնի են միայն քչերին:

http://www.a1plus.am/am/politics/2008/09/03/29264

http://aravot.am/old/am/articles/economy/15249/view
http://foi.am/hy/years/2008/

http://arabkir.blogspot.com

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply