Նուբարաշենում Հայկանուշը դանակով հարվածել է քրոջ ամուսնուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 2, 2012 20:27
Մայիսի 1-ին, ժամը 16.10-ին, Նուբարաշեն թաղամասի բնակչուհի, 1985 թ. ծնված Հայկանուշ Խ.-ն ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում հաղորդում է տվել, որ ապրիլի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, քրոջ նախկին ամուսինը` 1984 թ. ծնված, նախկինում դատված Միսակ Հ.-ն, ձեռքերով հարվածել է իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ, որից հետո իր մոտ եղած ատրճանակով կրակել և սատկացրել է հարևանի շանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վիճաբանության ժամանակ  Հայկանուշ Խ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Միսակ Հ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:
Մայիսի 1-ի երեկոյան Միսակ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նրա տան զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հայտնաբերված ատրճանակը և Հայկանուշ Խ.-ի ներկայացրած խոհանոցային դանակն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply