Նախընտրական միջադեպ Շենգավիթում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 20:16

Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:
Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը եւ նա ներկայացվել է բաժին:
1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարեւանի տանը եւ այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի:
Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել եւ միայն քաշքշել է նրա շորերից:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply