ՀՀ ԱԱԾ-ն կասեցրել է Իրանից Հայաստան 4.800 գրամի թմրանյութի ներկրումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 13, 2009 16:35

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  կասեցրել է Իրանից Հայաստան  թմրանյութի մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը:

Թմրանյութի հերթական խմբաքանակը ներկրելու պահին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ, Թեհրան- Երևան չվերթի ուղևորներ Սամվել Ռոլանդի Դեմիրճյանը և Արթուր Աշոտի Հովհաննիսյանը: Վերջինիս ուղեբեռում հայտնաբերվել է մոտ 4.800 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Պարզվել է, որ ընթացիկ տարում այդ ուղիով հանցավոր խումբը պարբերաբար Հայաստան է ներկրել և իրացրել զգալի քանակությամբ ափիոն տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply