Լիբանանում պայթել է «Հըզբոլլահ»-ի զենքի պահեստարանը. կան զոհեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2009 16:06
5 մարդ է զոհվել Լիբանան-Իսրայել սահմանից 6 կմ հեռավորության վրա գտնվող Սուր քաղաքում տեղի ունեցած հուժկու պայթյունից:
Պայթյունը որոտացել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զենքի պահեստարանում, որի տարածքը վերահսկում են Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի «Յունիֆիլ» խաղաղապահ ուժերը: Կան զոհեր և վիրավորներ:
Ըստ «Ալ Ջազիրա»-ի` Իսրայելը ՄԱԿ-ից պահանջել է հետաքննություն անցկացնել դեպքի կապակցությամբ: Իսրայելի բանակը հայատարարել է, որ «Հըզբոլլահ»-ն արգելված զինամթերք է պահում այդ պահեստարանում: Ըստ լիբանանյան աղբյուրների` պահեստարանի տերը փորձել է ականազերծել այդ տարածքը, ինչի արդյունքում էլ պայթյունը տեղի է ունեցել:






Facebook
Tweet This
Email This Post
