Գալուստ Սահակյանը «հումորի մեծ զգացում ունի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 16:10

«Ես Վահան Հովհաննիսյանի հետ բանավիճելու բան չունեմ»,- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի` բանավեճի հրավերը մերժելու առիթով այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ավելացրեց, որ ինքն այնքան «սատիրա եւ հումոր» ունի, որ ցանկացածի հետ բանավեճում վեճի թեմա չի լինի:

Սովորաբար այն քաղաքական ուժերը կամ գործիչներն են մեկը մյուսի հետ վիճում, երբ իրենք իրենց գործունեությամբ մեկը մյուսին հավասարակշռում են, եւ հանդես են գալիս հասարակության մեջ, որպեսզի  հասարակությունն ինքը դատի, թե վիճակն ինչպիսին է: Այս միտքը նույնպես արտահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` փորձելով «պարզաբանել», թե ինչու է ՀՀԿ-ն հրաժարվում բանավեճերից:

«Վիճում են նրանք ովքեր հավասարակշռում են մեկը մյուսին: Այս պահին որոշակի գործոններ Հայաստանի Հանրապետության համար կարելի է համարել ՀՀԿ-ին ու  ԲՀԿ-ին: Մյուսները, այսպես ասենք, 10-12 տոկոսից ցածր կշիռներով են առաջ գնում: Ա’յ, նրանք կարող են իրար հետ վիճել, որպեսզի այդ դաշտում ամենալավը երեւալու խնդիրն ի օգուտ իրենց լուծվի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply