Նախագահը միայնակ չէ՞

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 16:08


Վարչապետը քարոզարշավից մեկուսացած չէ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ես կասեի կուսակցական կառույցը մեկ բան է, իշխանական կառույցը` մեկ այլ բան, եւ դրանք պետք է տարբերակել: Վարչապետը, որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ, իր գործառույթներն ունի, այս պարագայում, եւ պատշաճորեն կատարում է` շատ ակտիվ, եւ կուսակցությունը բավականաչափ արդյունավետ է համարում Տիգրան Սարգսյանի գործունեությունը»պարզաբանեց Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ն այն քաղաքական թիմն է, որ խոստումների ճանապարհով չի գնում, այլ ընդամենը հաշվետվության: Այս համոզմունքը հայտնեց Գալուստ Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` յուրաքանչյոր քաղաքական լիդեր ինքը պետք է իր կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնի, իսկ մյուսներն ուղղակի, տեղերում իրենց գործը կատարեն:
«Յուրաքանչյուրս իր գործն է կատարում, եւ ցանկացած գործիչ իր ընթացքով, իր գործունեոթյամբ, բնականաբար նպաստում է այդ քարոզարշավին»,- նախագահ Սերժ Սարգսյանի միայնակ քարոզարշավ անցկացնելու հանգամանքը բացատրեց Գալուստ Սահակյանը:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply