Իսկ ո՞վ իրավունք ունի քննադատելու ՀՀԿ-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | մայիսի 2, 2012 16:05
«Մտածում եք` առաջիկա 5 տարիներին ինչ կատարվեց, մյուս 5 տարիներին անելիքներ չե՞ն լինելու» այս բովանդակությամբ հարցադրումով այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբացության ղեկավար Գալուս Սահակյանը, պաշտպանվեց քննադատությունից, թե ՀՀԿ-ն նախընտրական ծրագիրն ինչպես է պատրաստվում լուծել, եթե նախորդ 5 տարիներին չի արել: Գալուստ Սահակյանը շարունակեց միտքը` «Հասարակությունը զարգացման պրոցեսում է, եւ ինչքան էլ աշխատանքներ կատարվեն, նոր աշխատանքների դաշտ պետք է ստեղծվի: հասարակության զարգացման պրոցեսները հենց այդպիսին են: Այնպես որ մենք երբեք ոչ արդարացման խնդիր ունենք, ոչ էլ գլուխ գովալու»:
Անդրադառնալով լրագրողների հնչեցրած այն հարցին, թե ինչպես են ՀՀԿ-ում վերաբերվում քաղաքական մրցակիցնրի քննադատությանը` ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այն մարդիկ, ովքեր երկու տարվա ընթացքում «7000 հիմնարկները վաուչերների վերածեցին», պարզապես իրավունք չունեն ՀՀԿ-ին տնտեսական հարցերում խորհուրդներ տալու:





Facebook
Tweet This