ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Աստանա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 2, 2012 15:35

2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, մայիսի 2-ին Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ սեպտեմբերին անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակացության զարգացման ու կատարելագործաման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի «ԿԱԴԵՔՍ-2012» միջազգային ցուցահանդես:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply