Հայաստանի պատանի և երիտասարդ սամբիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2009 15:24

Բուլղարիայի Սամոկովո քաղաքում հոկտեմբերի 15-19-ին կանցկացվեն սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Հայաստանից այդ ստուգատեսներից յուրաքանչյուրին կմասնակցեն 6-ական սամբիստներ: Մեր երկրի պատանեկան հավաքականում են` Տիգրան Կիրակոսյանը (48 կգ), Կարեն Տոնոյանը (56 կգ), Անդրանիկ Նիկոյանը (60 կգ), Արա էլիբեկյանը (65 կգ), Արթուր Բունիաթյանը (70 կգ), Մհեր Կարապետյանը (75 կգ): Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով` Արամայիս Մարգարյան (52 կգ), Մարտին Միրզոյան (57 կգ), Արմեն Ադամյան (62 կգ), Արտավազդ Մինասյան (68 կգ), Սարգիս Սարգսյան (74 կգ), Տիգրան Անտոնյան (100 կգ):

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply