ԱՄՆ-ում ցանկանում են սաղմին մարդկային իրավունքներ տալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 13:27

Օկլահոմայի գերագույն դատարանը թույլ չի տվել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, որոնցով  մոր արգանդում գտնվող սաղմին մարդկային իրավունքներ էր տրվելու: Տվյալ նորամուծությունը հակասահմանադրական է ճանաչվել:

Ավելի վաղ մի քանի նահանգում փորձել էին նման նորարարություն մտցնել, սակայն ոչ մի նահանգում  նման խմբագրումները չընդունվեցին: Օկլահոմայի դատարանն իր մերժումը հիմնավորեց 1992-ին  կատարված փոփոխությունով, որով հաստատվում է  աբորտ անելու կնոջ իրավունքը:

ԱՄՆ-ում 1973-ից աբորտները թույլատրելուց  հետո կրքերն այդ պրոցեդուրայի  շուրջ չեն մարում:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply