Դեսպան Սեյրանյանի այցելությունը Պրահայի Կարլով համալսարան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 2, 2012 15:16
Ապրիլի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Պրահայի Կարլով համալսարան՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Սլավոմիր Հորակը՝ Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի դիվանագիտական սեմինարի շրջանակներում:Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկու տասնյակից ավելի անդամներին և Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից ներկայացրեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջի զարգացումները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց դասախոսությունները դարձնել պարբերական:
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Տեղեկանք: Չեխիայում հեղինակությամբ և մեծությամբ առաջինը համարվող Կառլով համալսարանը հիմնադրվել է 1347թ. և ունի շուրջ 50,000 ուսանող: Այն համարվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
