Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը զիջեց Թուրքիայի թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 2, 2012 12:37

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Ալմա Աթիում ավարտված «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցում էին ութ թիմեր։

Մերոնք 5-6-րդ տեղերի համար հանդիպումում  հետխաղյա 11 մ-ոցների հարվածաշարում զիջեցին  Թուրքիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։

Առաջին խաղում Հայաստանի  հավաքականը 0:5 հաշվով պարտվել էր Հունգարիայի ներկայացուցիչներին, երկրորդում՝ 4:2 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի, իսկ երրորդում`  0:1 հաշվով պաչտվել էր Ղազախստանի թիմին:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply