Ոստիկանությունը պարզաբանում է ընտրացուցակներում առկա թերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 12:20
Զանգվածային լրատվության որոշ միջոցներում հրապարակված «Ինչ-որ մեկն ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել» և մի շարք այլ հոդվածներում նշվում է, որ Վարդան Օսկանյանը ընտրողների ցուցակներում մի տառի փոփոխմամբ նույն անվանման  առկայությունը որակել է որպես միտում: Որպես օրինակ բերվել են «Արմեն Վահագնի Պողոսյան» և «Արմեն Վահագնի Պաղոսյան», «Հրաչիկ Օլյայի Գրիգորյան, «Քրմաչյան» և «Ղրմաչյան» անհատական տվյալները:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը անթույլատրելի համարելով նման կասկածամիտ ու կանխակալ դատողությունները` ՀՀ քաղաքացիներին պարզաբանում է.
26.07.1996 թ. Հրաչիկ Օթյայի Գրիգորյանին անձնագիր տրամադրելիս, անձնագիր տալու մասին դիմումում նշված հայրանվան` «Օթյայի» փոխարեն սխալմամբ ավտոմատացված համալիրի պահոց մուտքագրվել է «Օլյայի» բառը: Արդյունքում` բնակչության պետական ռեգիստր մուտքագրված սխալ տվյալը փոխանցվել է ընտրողների ռեգիստր:
17.07.1995 թ. Ամալյա Սուրենի Ղռմաջյանին և  30.03.1995 թ. Արսեն Վահագնի Պողոսյանին անձնագիր տրամադրելիս` սխալմամբ համապատասխանաբար նշվել են «Քրմաջյան» և «Պաղոսյան» ազգանունները: 31.07.1995 թ. Ամալյա Ղռմաջյանին և 05.04.1995 թ. Արսեն Պողոսյանին  տրամադրվել է շտկված ազգանուններով անձնագրեր, սակայն ավտոմատացված համալիրի պահոցում նախկին տվյալներն անվավեր չեն ճանաչվել: Ընդ որում, սխալ տվյալներով անձնագրերը սահմանված կարգով ոչնչացվել են դեռևս 1995 թվականին:
Անճշտությունները շտկվել են և վերջնական ցուցակները հրապարակելիս թերությունները վերացված կլինեն:
ՀՀ ոստիկանություն
Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply