Երեք ավտոպատահար`երեք վիրավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 2, 2012 12:14

Ապրիլի 30-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի Q-7» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղում բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Դեու»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է գազատար խողովակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply