Բուրսայի քաղաքապետը չի ցանկացել նվեր ընդունել ադրբեջանական դրոշը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2009 15:01

ԲուրսաՀայաստան-Թուրքիա  ֆուտբոլային խաղի նախօրյակին ադրբեջանցի երիտասարդները Բուրսայի քաղաքապետ Շահաբետդին Գարպուրտին ցանկացել են նվիրել ադրբեջանական դրոշ, սակայն վերջինս չի ընդունել այն:

Վաղը Թուրքիայի Բուրսա քաղաքում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում  հանդիպում է անցկացվելու Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

«Regnum»-ը գրում է, որ խաղին ներկա են լինելու Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: Բուրսայի մարզադաշտ այցելողներին անվճար տրամադրվելու են Հայաստանի և Թուրքիայի դրոշներ.  ադրբեջանական դրոշների ցուցադրումը մարզադաշտում խստիվ արգելված է:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply