Հայաստանի մասնակցությունը Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 11:55


Ապրիլի 25-29-ը Ժնևում տեղի ունեցավ Գրքի և մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսը (Salon du livre), որին ավանդաբար ներկայացված էր նաև Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովվել էր Շվեյցարիայում գործող հայկական ընկերությունների և հիմնադրամների հովանավորությամբ:
Այս տարի ևս, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր` պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաև ծրագրում բազմաբնույթ ատենախոսությունների ներառման հանգամանքով:
Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրներում տպագրված հայալեզու և օտարալեզու բարձրորակ հրատարակություններ` Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ պատմական և արդիական թեմաներով, ինչպես նաև Արցախի, Ջուղայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կազմակերպված ատենախոսություններն ընդգրկում էին հայոց պատմությանը, հայկական մշակույթին, արվեստին, ճարտարապետությանը, հայոց լեզվին և ինքնությանը, հայկական Սփյուռքին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող թեմաներ:
Առանձնակի հետաքրքրությունն էր վայելում Երևանի` UNESCO-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման թեմայով ցուցադրումները և ատենախոսությունները:

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply