Հայաստանի մասնակցությունը Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 11:41


Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի շրջանակներում «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախաձեռնությամբ միջոցառում անցկացվեց Դանիայի Գյուլլինգ գյուղում` Կարեն Յեփփեի ծննդավայրում: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 մարդ Կոպենհագեն, Օդենսե և Արհուս քաղաքներից, ժամանել էին նաև հյուրեր Գերմանիայից և Շվեդիայից: Մասնակիցների թվում էին հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, լրագրողներ:
Միջոցառումը սկսվեց Գյուլլինգի եկեղեցում, որտեղ բացման խոսքով ելույթ ունեցավ Օդեռի քաղաքապետի տեղակալ տիկին Սալլի Ռուբինկը, ով դատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը: Քաղաքապետի տեղակալն իր խոսքում նշեց, որ Դանիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը միայն ժամանակի հարց է: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր ելույթում անդրադարձ կատարելով Ցեղասպանության պատմությանը և Օսմանյան կայսրությունում դանիացի միսիոներների գործունեությանը, Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Դանիայի ժողովրդին Կարեն Յեփփեի անձնուրաց գործունեության կապակցությամբ, ով տասնյակ տարիներ շարունակ իր կյանքը նվիրեց Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ որբերի խնամքին և ուսուցմանը:
Այնուհետև Գյուլլինգի եկեղեցում պատարագ մատուցվեց դանիացի քահանա Պեռ Պետերսենի և աղոթք կարդացվեց ասորի քահանայի կողմից;
Պատարագից հետո ՀՀ դեսպանության և հյուրերի կողմից ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին եկեղեցու մոտ գտնվող Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Գյուլլինգի տեղական արխիվ:
Արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը (Mogens Højmark) ներկայացրեց Կարեն Յեփփեի կյանքի և Հալեպում նրա կատարած աշխատանքների մասին: Արխիվում պահպանված էին մեծ քանակությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող Դանիայում և այլուր տպագրված գրքեր, հոդվածներ, լուսանկարներ, ինչպես նաև մանկատան երեխաների ձեռքերով պատրաստված ժանեկահյուս աշխատանքներ, որոնք ուղարկված են եղել Դանիա վաճառելու` մանկատան և Ցեղասպանությունից հետո ստրկության մեջ գտնվող հայ կանաց ազատելու համար գումար հավաքելու նպատակով:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply