Եկեղեցականի օրհնությամբ բացվեց վերանորոգված խաղահրապարակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2012 18:03

Այսօր Տերյան 63 հասցեի հարակից բակում` Աբովյան 17-Աղայան 9 հատվածում,  պաշտոնապես  բացվեց «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից վերանորոգված խաղահրապարակը և նոր հիմնված այգին:

Այգում կան թեքահարթակներ, մարզադաշտ, լողավազան:

Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Նուշիկյան ասոցիացիա»-ի տնօրեն Գարեգին Նուշիկյանը: Բակի բացումն օրհնվեց Սբ. Կաթողիկե եկեղեցու քահանա Տեր Ավետիսի կողմից:

« Սա բարեգործություն անվանել պետք չի, սա պարզապես հոգու պարտք է: Մենք պետք է քաղաքապետարանի հետ ձեռք ձեռքի աշխատենք` մեր քաղաքն առավել բարեկարգ ու լավը դարձնելու համար»,- ասաց Գարեգին Նուշիկյանը:

Մինչ պաշտոնյաները շրջում էին բակում` տեսնելու կատարված աշխատանքի արդյուքները, երեխաները ֆուտբոլ էին խաղում մարզադաշտում, հարակից շենքերի բնակիչներն էլ  առիթը բաց չէին թողնում  երախտագիտություն հայտնելու Նուշիկյանին բակի վերանորոգման համար. երեխաներն այժմ մինչև ուշ գիշեր խաղում են:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply