«Պարզ» ածխաջրերը վնասակար են աչքի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 10:57

Հացաբուլկեղենի, կոնֆետի, տապակած կարտոֆիլի ու գազավորված ըմպելիքի  հանդեպ սերը կարող է լուրջ հետևանք թողնել  տեսողության վրա: Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ գլիկեմիական  բարձր ինդեքս ունեցող մթերքները բացասական ազդեցություն են ունենում աչքի ցանցաթաղանթի վրա, ընդ որում, այդ ազդեցությունը խիստ արտահայտված է մանկական տարիքում:

Ածխաջրային սննդի ու ցանցաթաղանթի արյունատար անոթների միջև կապը ստուգելու համար մասնագետները հետազոտել են  մինչև 12 տարեկան 2353 երեխաների: «Պարզ» ածխաջրերով հարուստ մթերքների սիրահարների մոտ դիտվել է ցանցաթաղանթի արյունատար անոթների նեղացում:

Դրա համար ծնողներին թախանձագին խորհուրդ է տրվում` վերանայել  երեխայի սննդակարգն  ու ընտրել գլիկեմիկ  ցածր ինդեքսով մթերքներ:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply