Դիակիզարանները չեն կարողանում ճարպակալման խնդիրը լուծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 10:45

Գերմանիայում  ճարպակալումը խնդիր է ինչպես  կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո:  ճարպակալումը լուրջ խնդիր է դարձել դիակիզարանների անվտանգության համար: Գեր մարմինների կիզումը հանգեցնում է անվերահսկելի հրդեհների և շրջակա միջավայրի աղտոտման:

Այսպես, Համելն քաղաքի դիակիզարանում 200 կգ քաշով մարմնի կիզումը հանգեցրել է պայթյունի, ինչի հետևանքով  բոցը 10-մետրանոց խողովակից պոկվել է ու տարածվել, իսկ վառարանի մետաղական մասերը` հալվել:

Հրշեջների գնահատմամբ, խողովակում ջերմությունը հասել է 600  աստիճանի  ըստ Ցելսիուսի: Պատճառը այրվող ճարպի մեծ քանակն է եղել:

Հրշեջ անվտանգության փորձագետներն ասում են, որ անկանխատեսելի հրդեհները Գերմանիայի շատ դիակիզարաններում  են պատահում: Բացի այդ, չափազանց գեր մարմինների կիզումը մեծացնում է ածխածինների երկօքսիդի խտությունը ծխի մեջ:  Ու սա դեռ ամենը չէ. այրման բաձր ջերմաստիճանն էլ պատճառ է դառնում որ արտանետվեն դիօքսիններ, ֆուրանն ու ատամնալիցքի  սնդիկը:

Ի դեպ,  Գերմանիայում ու եվրոպական 2  ուրիշ երկրներում գիրացման համաճարակի պատճառով դիակիզարանում տեղադրել են  լայն դռներով վառարաններ:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply