Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Իրաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 11:08

Ապրիլի 27-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Պատարագին ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, Իրաքում Վատիկանի դեսպան, գերպայծառ Ջորջո Լինգուան, քրիստոնեական համայնքների և այլ կրոնների ավանդապահության խորհուրդի նախագահի տեղակալ Ռաադ Ջալիլ Քաջաջին, հայ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանության և բոլոր հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ զետեղվեցին խորանին:

Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Ապրիլի 28-ին Բաղդադի Հայ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդաց միության ատենապետը: Ձեռնարկի ավարտին ներկաներին իր խոսքն ուղղեց Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը:

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply