Հայ-թուրքական արձանագրությունը միջնորդ է լինելու Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 15:14

Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնև Ռիբացկու` այսօր հրավիրած «ՆԱՏՕ-ի և ԵՄ դերը Հայաստանում և Հարավային կովկասում կայունության ապահովման հարցում» համաժողովին ասաց, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Նրա կարծիքով`կարևոր է 2 պետությունների սերտ համագործակցությունը, քանի որ վերջինը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից է:

«Հայաստանը, ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը, երկար ժամանակ եղել են ԽՍՀՄ-ի ազդեցության տակ և կարծրատիպային մոտեցում ունեն ՆԱՏՕ-ի նկատմամբ,- ասաց նա,-Այս պետությունները որպես ռազմավարական դաշինք են ընկալել են ԽՍՀՄ-ին: Սակայն հիմա նրանց համագործակցության շնորհիվ մենք կնպաստենք Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»:

Ռիբացկու խոսքով`Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ հաստատել, եթե շատ ցանկանա ու համապատասխան վարքագիծ դրսևորի, իսկ երբ այդ ցանկության ազդակը լինի, սեղանին կդրվի անդամակցելու առաջարկը: Իսկ անդամակցմանը, ըստ Ռիբացկու, կարող է նպաստել նաև  Ռուսաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունը. «եթե նախկինում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն առավելագույնս անբերանպաստ էին, հիմա նրանք էլ հակադիր ուժեր չեն»,- ասաց նա:

Ռիբացկու կարծիքով` ստորագրված արձանագրությունից հետո էլ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները շուտ չեն հաստատվի, իսկ հաստատվելու այդ ժամանակահատվածը կբերի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ջերմացմանը:

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply