Լոնդոնն առաջին անգամ ամենագրավիչ քաղաք է ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 10:27

Ըստ TripAdvisor կայքի, որը զբաղվում է ողջ աշխարհի զբոսաշրջիկների արձագանքները հավաքելով, Լոնդոնն առաջին անգամ է հայտնվել զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքների վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում:

Բրիտանիայի մայրաքաղաքն առաջատարի դիրքում է հայտնվել միջազգային նշանակության բազմաթիվ իրադարձությունների շնորհիվ, որոնք քաղաք են բերել հսկայական թվով օտարերկրացիների. արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողությունը, Եղիսաբեթ թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանը, ամառային օլիմպիական խաղերը:

Լոնդոնն այդ ցանկում առաջ է անցել աշխարհի 25  քաղաքներից, այդ թվում` Նյու Յորքից ու Փարիզից, ինչպես և անցած տարվա առաջատար Քեյփթաունից:

Ցանկը կազմվել է զբոսաշրջիկների  տասնյակ հազարավոր արձագանքների հիման վրա, որոնք ողջ աշխարհով մեկ 440 ուղղություն են նշել: Ընդ որում, նրանք մի քանի տարի առաջ նույն Լոնդոնի մասին արտահայտվել էին  որպես վատ բուրող ու թանկ: Անցած տարի այն նույնիսկ եռյակի մեջ չկար:

Միջազգային խոշոր իրադարձություններից բացի, զբոսաշրջիկները նշում են նաև լոնդոնյան թատերական բեմականացումները, քաղաքային շուկաները, անվճար թանգարաններն ու այգիները:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply