Ադրբեջանի բանակի կորուստներն աճել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 10:31

Ադրբեջանական բանակը 2012 թ-ի ընթացքում արդեն 21 կորուստ է ունեցել: Նրանցից 6-ը մահացել են հիվանդության պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «ԱզերիՊրես» լրատվական գործակալությունը, ադրբեջանական բանակը վերջին կորուստն ունեցել է մայիսի 1-ին: Ադրբեջանի զինված ուժերի զինվոր Նամիգ Աբդուլլաեւը մահացել է «հիվանդությունից»: Նա իր մահկանացուն կնքել է Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նշվում է, որ ժամկետից ավելի ծառայած Աբդուլլաեւը հոսպիտալ է բերվել ծանր վիճակում: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նամիգ Աբդուլլաեւը պարտադիր զինվորական ծառայության է կանչվել 2011 թ-ին` Բաքվի Սուրախանի շրջանի զինկոմիսարիատից:

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply