Քաբուլում Օբամայի մեկնմանը հետևել է հզոր պայթյունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 10:09

Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեկնելուց հետո հզոր պայթյուն է եղել:

Տեղական ոստիկանության տվյալներով, պայթյունն իրականացրել է մեքենայի ղեկին նստած մահապարտը: ԱՄՆ դեսպանությունը միացրել է տագնապի ազդանշանները և իր աշխատակիցներին  հորդորել լուսամուտների մոտից հեռանալ: Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չկան:

Երեկ գիշեր Օբաման չհայտարարաված այցով ժամանել էր Աֆղանստան: Նա բանակացություններ է վարել Աֆղանստանի առաջնորդ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply