Ադրբեջանում այրել են Գյուլի, Էրդողանի և Դավութօղլու նկարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2009 14:43

Ադրբեջանում այրել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու նկարները:

Նկարներն այրել են Ղարաբաղյան հարցով զբաղվող ադրբեջանական մի կազմակերպության՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանում Թուրքիայի դեսանատան առաջ կազմակերպած ցույցի ժամանակ: Ցուցարարները վանկարկել են «Թուրքիա, մի վաճառիր Ղարաբաղը Հայաստանին»,«Ամոթ թուրքական կառավարությանը» և «Ղարաբաղ կամ մահ»:

Ակցիան տևել է ընդամենը 10 րոպե. ոստիկանները շատ արագ ցրել են ցուցարարներին: Մի քանի մասնակիցներ ձերբակալվել են, այդ թվում՝ կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply