Մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականը պարտվեցին խոշոր հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2009 15:05

Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Ավստրայում անցկացվող ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք զիջեցին Շոտլանդիայի ներկայացուցիչներին 1:6 հաշվով:

Մեր թիմի անդամներից գոլի հեղինակ դարձավ Ժորա Ստեփանյանը: Մինչև այդ Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվել էր ավստրացիներին` 1:5: Մերոնք վերջին տեղում են` 0 միավոր:

6 միավորով առաջատարը Շոտլանդիայի հավաքականն է: Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչները մրցելու են ռումինացիների հետ: Վերջիններս և ավստրացիներն ունեն 3-ական միավոր:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply