«Առավոտ». Սամվել Ալեքսանյանը նարդի է խաղում ձայների վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 8:43

«Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ»,- այսպես արձագանքեց թերթի հարցին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը:

«Բանն այն է, որ վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների հետ՝ պայմանով՝ եթե պարտվեց, ինքը երեք հազար ԱՄՆ դոլար է տալիս, եթե հաղթեց՝ այդ բակից իր օգտին 100 ձայն՝ մայիսի 6-ին:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Ալեքսանյանն այլ օրերին էլ չի գնում բակեր ու հենց այնպես նարդի խաղում մարդկանց հետ: «Միշտ էլ խաղացել եմ, դուք երեւի տեղյակ չեք: Մարդկանց հարցրեք՝ կասեն: Էս 10 տարուց ավել ես միշտ էլ գնում եմ, խաղում եմ…»,- եղավ պատասխանը:

Ալեքսանյանը հերքեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ «վերջին զանգի» առիթով, տարածքի ավարտական դասարանների աշակերտներին հրավիրում են իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում ավարտական քեֆն անցկացնելու:

Թերթը Ալեքսանյանին խնդրեց ամփոփել ընտրարշավը: «Ամեն ինչ լավ ա»,- եղավ պատասխանը: Ոնց է՞ լավ՝ դիտարկմանը հակադարձեց. «Լավ ա, լավ ա, նորմալ ա, ոչ մի թերություն էլ չկա»,- գրում է թերթը:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply